Dilif Logo Մենյու

Բարի Գալուստ Դիլիֆ Գյուղ

Սամցխե-Ջավախքի | Նինոծմինդայի շրջան

🌦️ Եղանակը Դիլիֆում այս շաբաթ

Բեռնվում է եղանակի տվյալները...

Գյուղի Մասին

Դիլիֆը (վրաց.՝ დილიფი) գյուղ է Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետում։ Այն տեղակայված է Ջավախքի բարձրավանդակում, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1900 մետր։ Գյուղն աչքի է ընկնում իր գեղեցիկ բնությամբ, մաքուր օդով և հյուրընկալ բնակիչներով։

🎉 Դիլիֆի Օրը

Ամեն տարի Հուլիսի 4-ին Դիլիֆում մեծ շուքով նշվում է Գյուղի Օրը։

Մինչև հաջորդ Գյուղի Օրը մնացել է․

0Օր
0Ժամ
0Րոպե
0Վրկ

Պատմությունը և Մշակույթը

Գյուղն ունի հարուստ պատմություն և մշակութային ժառանգություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ (կարտոֆիլաբուծությամբ) և մեղվաբուծությամբ։ Դիլիֆում սերնդեսերունդ պահպանվել են Ջավախքի ավանդական տոներն ու սովորույթները։

Տեսարժան Վայրեր

Սուրբ Վարդանանց եկեղեցի

Սուրբ Վարդանանց Եկեղեցի

Դիլիֆ գյուղի Սուրբ Վարդանանց եկեղեցին կառուցվել է 1866 թվականին: Սակայն տարիների ընթացքում քանդվել և վերածվել է պահեստի, որտեղ պահվել է տարբեր տեսակի հացահատիկ:

Եկեղեցու մուտքի պատին փորագրված է. «1866 Սուրբ Վարդանանց Եկեղեցի. գյուղ Դիլիֆ»: 1847-1885 թվականների մատյաններում, մինչև 1870 թվականը, գյուղում գործող եկեղեցին հիշատակվում է Սուրբ Գևորգ անվամբ, որից հետո` Սուրբ Վարդան: 1880-ական թվականներին արդեն Սուրբ Վարդան անվամբ եկեղեցին հիշատակվում է՝ որպես քարաշեն, փայտածածկ կառույց:

Եկեղեցին ունեցել է նաև իր ծխական դպրոցը, որի մասին տեղեկություններ են հաղորդում սկսած 19-րդ դարի 60-ական թվականներից: Համաձայն դրանց` այն բացվել է տեղի հասարակության միջոցներով 1864 թվականին և տվյալ պահին ունեցել է 20 սովորող:

2017 թվականին, նախկին Դիլիֆաբնակ բարերարների նախաձեռնությամբ իրականացվեցին եկեղեցու վերանորոգման աշխատանքները: Վերանորոգվեց եկեղեցու տանիքը, վերականգնվեց գմբեթը և կատարվեցին ներքին հարդարման աշխատանքները:

⛪ 2018 թվականի հոկտեմբերի 12-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ վերաօծվեց Սրբոց Վարդան եկեղեցին: Տեր Տիգրան քահանա ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ու Տեր Գևորգ քահանա Ասատրյանի ընկերակցությամբ կատարվեց եկեղեցու դռնբացեքի արարողությունը:

Ջավախքի Բնությունը

Բնություն 1 Բնություն 2 Բնություն 3 Բնություն 4

Շրջապատող լեռներն ու ալպիական մարգագետինները, որոնք յուրահատուկ տեսարան են բացում տարվա ցանկացած եղանակին:

🏞️ Բնության յուրահատկությունը․ Ջավախքի բարձրադիր լեռներն ու ալպիական մարգագետիններն ամռանը զով են ու կանաչապատ, իսկ ձմռանը ծածկվում են հաստ ձյան շերտով՝ ստեղծելով հեքիաթային տեսարաններ։

🌾 Տեղական բնությունը․ Գյուղի շրջակայքը հարուստ է մաքուր լեռնային օդով, բուժիչ խոտաբույսերով և բնական վճիտ աղբյուրներով, որոնք կյանք են տալիս տեղի գյուղատնտեսությանն ու անասնապահությանը։

Աղբյուրներ ու Հուշարձաններ

Գյուղի սառնորակ աղբյուրները և տեղի հերոսներին ու պատմությանը նվիրված հուշարձանները:

💧 Սառնորակ աղբյուրներ․ Դիլիֆը հայտնի է իր պաղ ու վճիտ աղբյուրներով, որոնք դարեր ի վեր եղել են գյուղացիների հավաքատեղին ու զովության աղբյուրը ամռան տապին։

🎖️ Հիշատակ ու հարգանք․ Գյուղում կանգնեցված հուշարձանները խորհրդանշում են դիլիֆցիների հերոսական անցյալը, հայրենասիրությունն ու հարգանքը՝ հայրենիքի համար իրենց կյանքը տված նախնիների հիշատակի հանդեպ։

Կիրակոսյանների տոհմածառ մաս 1 Կիրակոսյանների տոհմածառ մաս 2

Կիրակոսյանների տոհմածառ

Կիրակոսյանների տոհմածառը անձամբ իր ձեռքով նկարել է՝ Տիգրան Կիրակոսյանը (Գիորգիի)

Դիլիֆի հանրային դպրոց

Դիլիֆի Հանրային Դպրոց

Դպրոցը գյուղի կարևորագույն կրթական և մշակութային կենտրոնն է, որտեղ սովորում են Դիլիֆի երեխաները։

🏆 Հպարտության էջ. Դպրոցի աշակերտ Սերգեյ Ավետիսյանը (9-րդ դասարան) հաղթել է «Էտալոն» ինտելեկտուալ մրցույթում և ներկայացրել Նինոծմինդայի մունիցիպալիտետը եզրափակիչ փուլում։

Տեղադրություն և Կապ

Մարզ: Սամցխե-Ջավախեթի (Samtskhe-Javakheti)

Շրջան: Նինոծմինդա (Ninotsminda)

Գյուղ: Դիլիֆ (Dilif)

Instagram Telegram Email

🎵 Գյուղի մասին երգը

Սոսո Հայրապետյան և Վարդան Ուրումյան - Դիլիֆ 2021

▶ Լսել Երգը YouTube-ում

🎵 Գյուղի 2-րդ երգը

Դիլիֆ գյուղին նվիրված երկրորդ երգը

▶️ Լսել 2-րդ Երգը YouTube-ում

Աջակցություն կայքի ստեղծմանը

Սիրելի՛ այցելու, այս կայքը ստեղծվել է Դիլիֆ գյուղի պատմությունն ու մշակույթը պահպանելու համար։ Ձեր նվիրատվությունները կօգնեն կայքի հետագա զարգացմանը։

Bank of Georgia (BOG) IBAN:

GE27BG0000000610538015

💬 Հյուրերի Գիրք / Կարծիքներ

Թողե՛ք ձեր կարծիքը կամ ջերմ խոսքը գյուղի մասին 👇


Սուրեն Կիրակոսյան 03.08.2026

Բարի գալուստ մեր գյուղի պաշտոնական կայք։ Ուրախ ենք բոլորիդ տեսնելու համար։ ✨

📸 Աջակցություն

Եթե ունեք գյուղի գեղեցիկ նկարներ, ուղարկեք դրանք մեր Telegram-ին՝ @dilifvillage:

👁️ Այցելություններ․

0